ԱՄՆ-ում ոստիկանը 90 փամփուշտ է արձակել սեւամորթ տղամարդու վրա
ԱՄՆ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել Օհայոյում սևամորթ տղամարդու հերթական սպանության պատճառով։
ԱՄՆ-ում ձերբակալության ժամանակ ոստիկանները տղամարդու ուղղությամբ 90 փամփուշտ են արձակել։ Եվ դա չնայած այն բանին, որ, ըստ տեղական մամուլի, կասկածյալն անզեն է եղել։ Այժմ ուսումնասիրվում է սպայի կրծքավանդակին ամրացված տեսախցիկի ձայնագրությունը, և միայն դրանից հետո այն կհրապարակվի։
Հետո պարզ կդառնա՝ տղամարդը դիմադրե՞լ է, թե ոչ: Հիմա տասնյակ մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպում. պաստառներով դուրս են գալիս՝ կոչ անելով պատժել իրավապահներին։ BLM շարժման ակտիվիստները կրկին գրավում են ամերիկյան քաղաքները: