«Պուտինի հետ այլևս հոկեյ չէի խաղա»․ Ֆինլանդիայի նախագահի հայտարարությունն ու Կրեմլի արձագանքը
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այլևս չի պատրաստվում հոկեյ խաղալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է իտալական La Reppublica թերթին տված հարցազրույցում։
«Ոչ, ես այլևս չէի խաղա Պուտինի հետ», - նշել է նա:
Կրեմլից արձագանքը չի ուշացել՝ Նիինիստոյի ասածին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ Վլադիմիր Պուտինը բավականաչափ գործընկերներ ունի հոկեյ խաղալու համար, փոխանցում է rsport.ria.ru-ն։
«Իրականում սպորտը և այնպիսի թիմային սպորտաձևեր, ինչպիսին է հոկեյը, նպաստում են փոխադարձ վստահության ձևավորմանը: Եվ այս տեսանկյունից, մի ժամանակ դա շատ, շատ լավ, դրական պրակտիկա էր պարոն Նիինիստոյի նախագահության հենց սկզբում: Դե, հիմա նա ասում է, որ չի խաղալու: Պուտինն իր թիմի, ընդհանուր թիմի անդամների պակաս չունի: Հետևաբար, Պուտինը հոկեյ խաղում է, պարբերաբար դա անում է», - ասել է Պեսկովը:
Հայտնի է, որ 2012 թվականին բանակցություններից հետո Նիինիստոն և Պուտինը Լենինգրադի մարզում մասնակցել են Ռուսաստանի և Ֆինլանդիայի հավաքականների հոկեյի հանդիպմանը։ Այն ժամանակ Ֆինլանդիայի նախագահը որոշել է խաղալ Ռուսաստանի հավաքականի կարմիր համազգեստով։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի հետ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակ...