Առեղծվածային դեպք Սևանի ճանապարհին. 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ 2 օր է, սպիտակ գույնի Nissan մակինշի ավտոմեքենա է կանգնած և մեջը դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու վարորդի նստատեղին մեջքի վրա պառկած վիճակում այնտեղից դուրս են բերել տղամարդու դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր: