ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը
Այսօր և վաղը Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը Քանաքեռավանի հարակից ձորում «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարն է: Հողն այստեղ բարձրունքից սահել է ներքև ու տեղաշարժել խողովակաշարը, որը չդիմանալով ֆիզիկական լարմանը «կարից» բացվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վեոլիա Ջուր»-ը ֆեյսբուքյան իր էջում:
«Իսկ թե ինչի հետևանք է հողի սողքը թերևս պարզ է հաջորդ պատկերից. հերթական բեռնատարը բարձունքից ձորն է թափում շինարարական աղբն ու ավելացնում կուտակումները: Դրա պատճառով կտրուկ նեղացել է Հրազդանի հունը, տեղում գոյացել է լճակ, իսկ արտահոսող ջրերը ծածկել են հիմնական ճանապարհը: Վեոլիա մասնագետներն ու շինտեխնիկան ստիպված են եղել դեպքի վայր հասնել շրջանցող, քարուքանդ ճանապարհով:
Ի դեպ, սա առաջին վթարը չէ Քանաքեռավանի ձորում: Անցյալ ամռանն էլ գրեթե նույն տեղում երկու անգամ քարերով, ժայռաբեկորներով ծանրաբեռված հողի սողքի պատճառով ջրագիծը վնասվել էր:
Ամեն դեպքում Վեոլիան ներկայումս սկսել է վթարի վերացման աշխատանքները, արվում է հնարավոր ամեն բան սեղմ ժամկեռում ջրատարը վերագործարկելու համար:
Մնում է որ պատկան մարմիններն էլ ի վերջո արգելեն աղբաթափումն այս վայրում, ապահովելով ջրի սահուն ընթացքը Հրազդանով և մայրուղային ջրատարի հուսալի շահագործումը»,- նշվում է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 50 CENT-ը Երեւանում է
Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 CENT-ը ժամանել է Երեւան: Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում ընդդիմությունը մանդատները կնվիրի իշխանությանը. Սաղաթելյանը պայման է ներկայացրել
Ընդդիմությունը պատրաստ է պաշտոնները, մանդատները նվիրել իշխանությանը, տալ պարգեւավճար ու կրկնակի աշխատավարձ, եթե իշխանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունը երթ է անում. Երևանն այս պահին (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո, մեկնարկեց «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը։ Երթի մասնակիցները քայլե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն և ծուխ Բերդյանսկի նավահանգստում
Պայթյուն և ծուխ է նկատվել Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ նավահանգստի մոտ: Ինչպես հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչ...