ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում ընդդիմությունը մանդատները կնվիրի իշխանությանը. Սաղաթելյանը պայման է ներկայացրել
Ընդդիմությունը պատրաստ է պաշտոնները, մանդատները նվիրել իշխանությանը, տալ պարգեւավճար ու կրկնակի աշխատավարձ, եթե իշխանություններն ստորագրեն հունիսի 3-ի հայտարարությունը։ Այս մասին ֆրանսիայի հրապարակից հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Մեր նպատակը բոլորին պարզ է։ Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը վաղը առավոտ գան խորհրդարան ու ստորագրեն, ապա այդ պաշտոններն էլ ենք իրենց տալու, մանդատներն էլ, ձեզ էլ կխնդրենք ամեն ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճար տալ»,- հայտարարել է Ի. Սաղաթելյանը։
Խոսքն ուղղելով իշխանություններին՝ Ի. Սաղաթելյանը նշել է.«եկեք այդ փաստաթուղթը ստորագրեք, երաշխավորեք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու պաշտոններն էլ կտանք, մանդատներն էլ, կրկնակի աշխատավարձ էլ»։
Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները չեն ստորագրում, որովհետեւ սպասարկում են Ալիեւի, Էրդողանի ու թուրքերի շահերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 50 CENT-ը Երեւանում է
Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 CENT-ը ժամանել է Երեւան: Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունը երթ է անում. Երևանն այս պահին (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո, մեկնարկեց «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը։ Երթի մասնակիցները քայլե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը
Այսօր և վաղը Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը Քանաքեռավանի հարակից ձորում «Արզնի 2 - Երևան» մայրուղային...