Դա անհրաժեշտ է, դա արդար է․ Զելենսկին՝ ՄԱԿ-ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ՄԱԿ-ին ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչական պետություն» և բացառել նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը մշտական անդամ է, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն իրավունք չունի մասնակցելու Ուկրաինայի պատերազմի հարցերի քննարկմանը և քվեարկությանը»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ։
«Ես կոչ եմ անում ձեզ զրկել ահաբեկչական պետության պատվիրակությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր լիազորություններից: Դա հնարավոր է, դա անհրաժեշտ է, դա արդար է: Ռուսաստանը իրավունք չունի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք ահաբեկչության համար։ Անհրաժեշտ է ՄԱԿ-ի մակարդակով իրավական գնահատական տալ «պետական ահաբեկչություն» հասկացությանը, Ռուսաստանի բոլոր գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական և գլոբալ պատժամիջոցներ այն բանի համար, որ Ռուսաստանը քանդում է համաշխարհային իրավական կարգը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի հետ...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակ...