Զախարովան արձագանքել է Բորելի առաջարկին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի` միաձայն որոշումների կայացման սկզբունքից հրաժարվելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։

ՌԴ դիվանագետը հիշեցրել է Բորելի հայտարարության մասին, որում նա հայտնել էր ԵՄ–ի ընդլայնմանը զուգահեռ արտաքին քաղաքականության և այլ ոլորտներում միաձայնության սկզբունքը կրճատելու մասին։

«Ահա սա է լիբերալ տոտալիտարիզմը։ Կամ բոլորը կողմ են, կամ որոշումն, այնուամենայնիվ, ընդունվելու է»,– նշել է Զախարովան Telegram–ի իր էջում։


 

Քաղաքականություն