ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սենդվիչում չափից շատ մայոնեզ էին լցրել». ԱՄՆ-ում հաճախորդը կրակ է բացել սննդի կետում
Ամերիկյան Ատլանտա քաղաքում հաճախորդը կրակ է բացել արագ սննդի կետի երկու աշխատակիցների ուղղությամբ, քանի որ իր սենդվիչում չափից շատ էին մայոնեզ լցրել: Գրում է Readovka-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել Subway անունով ռեստորանում: Ինչպես հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները, երիտասարդը զենքից գնդակահարել է երկու աշխատակցի, որոնցից մեկը սպանվել է: Սպանվածը եիիտասարդ աղջիկ է եղել: Երկրորդ աշխատակիցը հոսպիտալացվել է, բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար: Նշվում է նաև, որ աշխատակիցներից մեկի որդին դեպքի պահին դրսում է եղել, ականատես է եղել միջադեպին:
Ոստիկանները ձերբակալել են հրաձիգին։ Արդեն հայտնի է դարձել, որ տղամարդը սրճարանի մշտական հաճախորդներից է եղել: Հատկանշական է, որ նախկինում նրա կողմից ոչ մի ագրեսիա չի նկատվել ։ Թե ինչն է դարձել նման վարքագծի պատճառը` ոստիկանները փորձում են պարզել:
Ավելի վաղ էլ ԱՄՆ-ում զայրացած մեկ այլ այցելու էլ կռիվ է սկսել «McDonald's» ում, քանի որ պաղպաղակի համը նրան դուր չի եկել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռային հարձակում` առևտրի կենտրոնի վրա. Զելենսկին պնդում է` ներսում կարող է ավելի քան 1000 մարդ լինել
Ուկրաինայի կենտրոնական մասում` Կրեմենչուգ քաղաքում առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակում է եղել։ Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ` Ուկրաինայում առևտրի կենտրոնի հրթիռակոծումից
Ինչպես քիչ առաջ հայտեցինք, Ուկրիանայի կենտրոնական մասում գտնվող Կրեմենչուգ քաղաքում, ըստ ուկրաինական կողմի, ռուսնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում գետերն ափերից դուրս են եկել. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Թուրքիայի հյուսիսում հորդառատ անձրևներ են, գետերը դուրս են գալիս ափերից։ Իշխանությունների կողմից հայտարարված է վտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղված ճանապարհներ և քարաթափում. նոր կադրեր` Լարսից
Վերին Լարսում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Անձրևների ու քարաթափման պատճառով ճանապարհը դժվարանցանելի է դարձել:&nbs...