Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել Բայդենի կնոջ և դստեր նկատմամբ

Որպես պատասխան ռուս քաղաքական եւ հասարակական գործիչների դեմ ԱՄՆ-ի մշտապես ընդլայնվող պատժամիջոցներին, ստոպ ցուցակում ընդգրկվում է 25 ամերիկացի քաղաքացի, որոնք պատասխանատու են սենատորների, այսպես կոչված Մակֆոլ-Երմակի խմբի ռուսատյաց կուրսի ձեւավորման համար, որը զբաղվում է հակառուսական սահմանափակումների, ինչպես նաեւ նախագահի ընտանիքի անդամների վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ: 

 

Սեւ ցուցակում բացի ԱՄՆ-ի առաջնորդի բարեկամներից, հանրապետական սենատորներ Չարլզ Գրասլին եւ Սյուզան Քոլինզն են, որոնք զբաղվում են հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ: Մոսկվայի պատասխան սահմանափակումների տակ են հայտնվել նաեւ Սթենֆորդի, Յելի եւ Հարվարդի համալսարանների գիտաշխատողները եւ տնտեսագետները: Ստոպ ցուցակի մեջ հայտնված ամերիկացիների համար  անժամկետ հիմունքներով փակ է մուտքը Ռուսաստան ։

Քաղաքականություն