Ասում են՝ Լավրովն է նույնիսկ նկատել, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ամեն տեղ գնում է թիկնապահների ուղեկցությամբ: Անգամ ՌԴ պետական կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում, ինչը զարմացրել է ռուս չինովնիկներին:
Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ նոր հաստիք է մտցրել՝ օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է դեսպանի եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը զգուշանում է ամեն ինչից: Նրա այցելուները հեռախոսը դրսում են թողնում, աշխատասենյակ են մտնում առանց բջջայինի: Այս մանրամասներն են պատմում Հայաստանի դեսպանատան միջանցքներում:
Դեսպանի՝ թիկնապահներով շրջելու վերաբերյալ մեր տեղեկությունը ՀՀ ԱԳՆ-ից հերքում են: Քննարկվող թեմա է աշխատողների շրջանում նաեւ դեսպանատան ֆինանսավորման սպասվող ավելացումը: Չի բացառվում, որ հավելյալ գումարներով կթարմացվի դեսպանատան ավտոպարկը: Ի դեպ, վերջերս Մոսկվայի հայերը նկատել են, որ կարմիր դիվանագիտական պետհամարանիշներ են տրամադրվել ռուսաստանաբնակ որոշ հայ գործարարների:
Մեր տեղեկությունները ճշտելու նպատակով գրավոր դիմեցինք ԱԳՆ, որից վերջին շրջանում, ի պատասխան մեր հարցերին, միայն երկու բառ ենք ստանում. «Չի համապատասխանում իրականությանը»: Վերջին հարցումների հերքումները կներկայացնենք ստանալուն պես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի հետ...