
Արցախում 1 շաբաթ գազ չի լինի. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառը

Արցախում հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում գազ չի լինելու: Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից:
Պատճառը՝ տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տարվող տեխնիկական աշխատանքներն են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։