ՌԴ ֆինանսների նախարարը հակադարձում է երկրին «դեֆոլտ» պիտակ տալու հայտարարություններին
Ռուսաստանին «մի քանի ժամ» է բաժանում արտաքին պարտքի դեֆոլտից, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները։ Դրանց համաձայն՝ այսօր՝ հունիսի 26-ին, ավարտվում է մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը։
Եթե ներդրողները գումարը չստանան մինչև վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան տեղի կունենա «դեֆոլտ», գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի համար սա կլինի արտաքին պարտքի առաջին դեֆոլտը վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշևիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։
Մոսկվան դեֆոլտին մոտեցել է Ուկրաինա զորքեր մտցնելուց անմիջապես հետո, բայց կարողացել է խուսափել դրանից՝ անցնելով վճարման այլ եղանակի, սակայն արդեն մայիսին ԱՄՆ իշխանությունները փակել են Մոսկվային մանևրելու հնարավորություն տվող սողանցքը, գրում է Bloomberg-ը։
Այժմ համաշխարհային շուկաները բախվում են «եզակի իրավիճակի», երբ վարկառուն պատրաստ է և ունի ռեսուրսներ վճարելու վարկատուներին, բայց չի կարողանում դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը:
Տեսականորեն միջազգային վարկանիշային գործակալությունները պետք է դեֆոլտ հայտարարեն Ռուսաստանի նկատմամբ, սակայն պատժամիջոցները թույլ չեն տալիս նրանց բիզնես անել երկրում, նշում է Bloomberg-ը։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն այս շաբաթվա սկզբին հրաժարվել է Ռուսաստանի պետական պարտքի արտարժույթով վճարումների դադարեցումը դիտարկել որպես դեֆոլտ՝ ասելով, որ Մոսկվան «ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ բոլոր ներդրողներին միջոցներ ամբողջությամբ վճարելու համար»:
«Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Ռուսաստանի Դաշնության համար պետական արտաքին պարտքը սպասարկելու համար արհեստական խոչընդոտների ստեղծումն անհրաժեշտ է՝ «դեֆոլտ» պիտակը կախելու համար։ Դուք կարող եք ցանկացած բան հայտարարել և փորձել պիտակ կախել: Բայց բոլորը, ովքեր հասկանում են, հասկանում են, որ սա դեֆոլտ չէ», - ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան
Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն...
Բաքում եռակողմ հանդիպում է սպասվում
Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարները Բաքում եռակողմ հանդիպում կանցկացնեն, հայտնել...
«Անօդաչուների պատերազմ». Bayraktar-ն ու դրա կիրառումը տարբեր պատերազմներում
Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի զարմանալի տեսականի է կիրառվում...
Պուտինը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը
Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բա...