Չե՞ք վախենում․ ինչ են խոսել Վարդան Ոսկանյանն ու ադրբեջանցիները Թեհրանի հյուրանոցներից մեկի վերելակում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թեհրանի հյուրանոցներից մեկում վերելակով իջնում եմ նախաճաշելու։ Ես եմ և ևս հինգ անծանոթ մարդ, լուռ իջնում ենք։ Մեկ էլ դիմացիս կանգնած փողկապավորը ռուսերենով ասում է՝ «Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում»։
Զարմացա, թե որտեղի՞ց է հասկացել, որ հայ եմ, բայց պատասխանեցի՝ «Ինչո՞ւ պետք է վախենամ»։ Դիմացինս քմծիծաղով՝ «Ադրբեջանի դեսպանատնից եմ, Ձեզ լավ ճանաչում եմ և կարդում Ձեր գրածները»։ Ոչ պակաս քմծիծաղով հակադարձում եմ՝ «Ձեր մասին գրածների՞ցս է երևում, որ վախենում եմ»։ Մի պահ պապանձվում է, չգիտե՝ ի՞նչ ասել։
Վերելակը հասնում է, դռները բացվում են, իջնում եմ։ Բայց դեռ մի բան կիսատ է կարծես։ Պտտվում եմ դեպի սրանք՝ «Եկե՛ք նախաճաշենք, հրավիրում եմ»։ Իրար խառնված, միանգամից մի քանիսը պատասխանում են՝ «Չէ՛, չէ՛»։ Այ, հիմա շրխկացնելու ժամանակն է՝ «Վախենո՞ւմ եք»։ Դասականը կասեր՝ վարագույր, բայց այդ կոնկրետ պահին՝ փակվում են վերելակի դռները»։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի ենթարկված զինծառայողների վիճակը ծանր է. հրապարակվել է մահացածի անունը
Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քա...
ՀՐԱՏԱՊ․ Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
Արթուր Վանեցյանի հայտարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս...
Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։Փակ գաղտնի քվեարկությա...
Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ․ ՊՆ-ն մանրամասնում է
Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգայի...