Ուկրաինան և Մոլդովան դարձել են ԵՄ անդամության թեկնածուներ
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են Ուկրաինայի և Մոլդովայի համար դաշինքին միանալու թեկնածուների կարգավիճակի շուրջ։ Այս մասին հունիսի 23-ին իր Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ձեր երկրները մեր եվրոպական ընտանիքի մի մասն են։ Եվ ԵՄ առաջնորդների այսօրվա պատմական որոշումը հաստատում է դա»,- գրել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես որոշումը պատմական որակեց. «Այսօր վճռական քայլ է ձեր (Ուկրաինայի և Մոլդովայի) ճանապարհին դեպի ԵՄ», - ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ։
Միշելը հավելել է, որ ԵՄ երկրները նույնպես պատրաստ են Վրաստանին տալ դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ, սակայն այն բանից հետո, երբ երկիրը կատարի որոշակի պայմաններ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ԵՄ առաջնորդների որոշումը՝ այն անվանելով եզակի պահ իր երկրի և Եվրամիության հարաբերություններում։ «Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է հայտնի ձայնագրությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագա...
Ինչ է նկատի ունեցել Ջհանգիրյանը. մանրամասներ
«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է...
Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-...