Խոսում են, որ Հայաստանում գործող այս լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում․ Արա Զոհրաբյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ բողոքի ակցիա է մեկնարկել՝ բիոլաբորատորիաների գործունեության առնչությամբ: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել: Ակցիան նախաձեռնել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ,  «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն ու  «Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը։

 

«1943 թվականի հունիսի 22-ին Նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, որի արդյունքում, ինչպես գիտենք, մոտ 200 հազար հայեր զոհվել են։ Մենք այս խորհրդավոր օրն ենք որոշել մեր բողոքի ակցիան իրականացնել, քանի որ այսօր իշխանական գրչակները փորձում են մանիպուլացնել բիոլաբորատորիաների թեման։ Հայաստանում պաշտոնապես գործում են 8 լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարությունից, ավելի կոնկրետ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Այդպիսի լաբորատորիաներ կան Գեղարքունիքում, Լոռիում, Սյունիքում, Տավուշում։  Այս լաբորատորիաների հետ կապված տարբեր տեղեկություններ են պտտվում։ 

 

Խոսում են, որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում, այդ զենքի նյութերն են մշակվում։ Հանրության մեծ մասը սրան լուրջ չի վերաբերվել նախկինում ու հիմա էլ կարծես փորձում են լուրջ չվերաբերվել, բայց պիտի մենք համեմատականներ անցկացնենք։ Ուկրաինայում գրեթե այս նույն վիճակն էր։ Այնտեղի մասով ևս խոսվում էր լաբորատորիաների մասին, որոնք ԱՄՆ-ի կողմից էին ֆինանսավորվում։ Մարդիկ նույնիսկ ստորագրահավաք էին իրականացնում, որ դրանք փակվեն Ուկրաինայում, բայց բնակիչները անլուրջ էին վերաբերվում։ Լաբորատորիաներ կան նաև Վրաստանում։ Հիմա գանք մեր երկիր, հասկանանք՝ որտեղ է թաքնված շան գլուխը։ 

 

Առաջին հայացքից ԱՄՆ ներկայացուցիչները լավ բան են անում, ֆինանսավորում են, որ լաբորատորիաները լավ աշխատեն, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչու է Հայաստանում լաբորատորիան ֆինանսավորվում ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից։ Մենք պետք է մերժենք սա ու պիտի մերժենք երեք պայմանով։ Նախ այս լաբորատորիաները վտանգ են ներկայացնում հանրային առողջության համար, հետո կենսաբանական զենքի մշակումը արգելված է միջազգային պայմանագրերով ու ՀՀ քրեական օրենսգրքով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբաննելի պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

 

Ըստ նրա՝այս կենսաբանական զենքի հնարավոր թիրախ հանդիսացող պետությունն ու պետությունները, եթե տեսնեն, որ Հայաստանը իրենց դեմ լաբորատորիաներ է թողնում, արդեն կարող են անառողջ մթնոլորտ ձևավորել ՀՀ նկատմամբ, ինչպես Ուկրաինայի դեպքում