Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ երկրների վրա ուժեղանում է. ՌԴ վարչապետ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասել է, որ Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ երկրների վրա ուժեղանում է, անբարյացակամ քայլերին պետք է համատեղ արձագանքել:
«Այս ճնշումը ազդում է ամբողջ կազմակերպության վրա: Եվ պատասխանի վրա մենք պետք է միասին աշխատենք»,- ասել է նա:
Ըստ Միշուստինի` առաջին հերթին անհրաժեշտ է նվազագույնի հասցնել նման ոչ բարեկամական գործողությունների ազդեցությունը ԵԱՏՄ քաղաքացիների վրա, ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը, անհրաժեշտ է նաև ավելացնել ներմուծման փոխարինումը, նվազեցնել արտաքին մատակարարումներից կախվածությունը և հիմնել սեփական արտադրությունը։
Վերջինիս խոսքով` ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բիզնեսի համար, արագացնել անցումը սեփական միջազգային հաշվարկային մեխանիզմներին, ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը արտաքին առևտրում։
Նմանատիպ հոդվածներ
Սաղաթելյանը` Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը,...
«Ահա, թե ինչի համար է մեզ փող պետք». Բայդենը նախազգուշացրել է
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համավար...
«Որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության». Բայդենը` ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կարծիքն է հայտնել` կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Բայդենի կարծիքով` Ուկրաինայի իր...
«Հայաստանի համար սա առաջնահերթություն է». Փաշինյանը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերնե...