Սաղաթելյանը` Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց.
«Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը»:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում.
««Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ, դադարեցվում է նաև ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեությունը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո Ադրբեջանում «РИА Новости» կայքի արգելափակումը
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքի ար...
«Ահա, թե ինչի համար է մեզ փող պետք». Բայդենը նախազգուշացրել է
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համավար...
«Որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության». Բայդենը` ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կարծիքն է հայտնել` կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Բայդենի կարծիքով` Ուկրաինայի իր...
«Հայաստանի համար սա առաջնահերթություն է». Փաշինյանը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերնե...