«Ահա, թե ինչի համար է մեզ փող պետք». Բայդենը նախազգուշացրել է
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համավարակի: Բայդենն ասել է, որ դրա համար «ավելի շատ փող» կպահանջվի։
«Մեզ ավելի շատ փող պետք կլինի, որպեսզի պլանավորենք երկրորդ համավարակը։ Մեկն էլ է լինելու։ Մենք պետք է վաղվա մասին մտածենք։ Ահա, թե ինչի համար է մեզ փող պետք»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պայքարի նախագծի լրացուցիչ ֆինանսավորման մասին լրագրողների հարցին։
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Այդ ցուցանիշով Նահանգներն առաջ է բոլոր երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Սաղաթելյանը` Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը,...
Զախարովան մեկնաբանել է Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո Ադրբեջանում «РИА Новости» կայքի արգելափակումը
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքի ար...
«Որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության». Բայդենը` ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կարծիքն է հայտնել` կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Բայդենի կարծիքով` Ուկրաինայի իր...
«Հայաստանի համար սա առաջնահերթություն է». Փաշինյանը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերնե...