«ВТБ» բանկը հեռանում է Վրաստանից. ինչ է սպասում Հայաստանին

 «ВТБ» բանկը չի պատրաստվում վաճառել արտերկրում գործող իր մասնաճյուղերը։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը հանդիսացող«ВТБ»-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

 

«Բացառությամբ մեկ դեպքի, մենք մեր դուստր բանկերը չենք վաճառում։ Դա մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է մնալ ։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, բայց այնտեղ իրադրությունն է փոքր-ինչ այլ։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք շարունակում ենք գործել, համագործակցել ազգային բանկերի, տեղական բանկերի հետ։ Դրա նպատակը ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառանալն է», - հայտարարել է Կոստինը՝ նշելով, որ թվարկված երկրներում VTB լուրջ բիզնես հեռանկարներ է տեսնում։

Քաղաքականություն