Նպատակ կա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։
Հանդիպման ժամանակ Թորոսյանն անդրադարձել է ԱՍՀ նախարարության անվանափոխության վերաբերյալ նախաձեռնությանը։ Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նպատակ կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառութային համակարգում հետագայում նույնպես նախատեսվում են փոփոխություններ։
Հիշեցնենք, որ գործադիրի նախորդ նիստին այս թեմայի մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը։ «Նոր կառավարությունում, գուցեթե, մտածենք նախարարության անունը փոխելու մասին։ Դա դեռ կքննարկենք, սա ընդամենը գաղափար է, գուցե՝ այո՛, գուցե՝ ո՛չ»,- նշել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...