Նեթանյահուի շոկային հայտարարությունը ԱՄՆ-ի վերաբերյալ
Իսրայելը պետք է ազատվի սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից և ստեղծի զենքի սեփական անկախ արտադրություն։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։
«Ես ուզում եմ անկախություն սպառազինության ոլորտում։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, սակայն մենք պետք է ազատվենք կախվածությունից և ստեղծենք սպառազինության սեփական անկախ արտադրություն։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը»,- ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «այժմ դիմակայում է Իրանին և նրա սատելիտներին»։
«Մենք հարվածներ ենք հասցրել նրանց, սա դեռ վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի անց, կախված է մեր ուժից։ Հետևաբար, այն, ինչ մենք անում ենք հիմա, հսկայական հզորության կուտակում է»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ՝ Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն կհամալրի 350 մլրդ շեկելով (մոտ 115 մլրդ դոլար)՝ սպառազինության արտադրության սեփական հզորությունները զարգացնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...