Դպրոցներում ՆԶՊ դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան կփոխարինվի «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով․ նոր նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Aysor.am-ի փոխանցմամբ՝ նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։
Հիմնավորման մեջ շեշտվում է, որ գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։
Հատուկ ուշադրության կարիք ունի «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակությունը, որը հիմնականում կենտրոնացած է ռազմամարզական պատրաստության վրա և բավարար չափով չի ապահովում սովորողների պատրաստվածությունը ժամանակակից բազմաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար՝ ներառյալ բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և ռազմական բնույթի ռիսկերին արձագանքումը։
Ուստի, ըստ ԿԳՄՍՆ-ի, առաջարկվում է վերանայել և արդիականացնել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը վերանայված հանրակրթության պետական չափորոշչին և կարողունակահեն կրթության սկզբունքներին, իրականացնել ուսումնական բովանդակության օպտիմալացում՝ նվազեցնելով կրկնվող և երկրորդական նյութի ծավալը և կենտրոնանալով առանցքային գիտելիքների ու կարողությունների ձևավորման վրա, ուժեղացնել միջառարկայական կապերը՝ ապահովելով գիտելիքների կիրառական և ինտեգրված բնույթը, վերակառուցել անվտանգության կրթության բաղադրիչը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից ռիսկերի և մարտահրավերների պահանջներին, ներդնել «Անվտանգ կենսագործունեություն» առարկան՝ ապահովելով անվտանգության գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում՝ սկսած հիմնական դպրոցից և դրանց գործնական ամրապնդում ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են...