Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը. Լենդրի
Դոնալդ Թրամփի բանագնաց Ջեֆ Լենդրին հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է միանալ Միացյալ Նահանգներին որպես 51-րդ նահանգ:
ԱՄՆ նախագահը բազմիցս շեշտել է կղզու ռազմավարական կարևորությունը և չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է գրավել Դանիայի Թագավորության մաս կազմող այդ տարածքը: Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը տվյալ տարածաշրջանում:
Այս հայտարարություններին արձագանքել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ նշելով. «Մեր հողերի ապագան կորոշվի այստեղ՝ Գրենլանդիայում, և մենք դա ասել ենք հենց սկզբից: Չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ: Մենք գրենլանդացիներ ենք»։ Նրա ձևակերպմամբ՝ թեև Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններն այլևս զարմանալի չեն, սակայն դրանք անհարգալից վերաբերմունք են արտահայտում Գրենլանդիայի ժողովրդի ու ամբողջ թագավորության հանդեպ:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...