Բահչելի․ Ոչ ոք իրավունք չունի Թուրքիային թելադրել, թե ինչպես գործել
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին խիստ քննադատել է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը՝ այն գնահատելով որպես երկրի ներքին գործերին միջամտություն։
Խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում Բահչելին հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային թելադրելու, թե ինչպես պետք է գործի պետությունը։
Նրա խոսքով՝ Եվրոպան, որն ինքն է բախվում անվտանգության, միգրացիայի և կառավարման խնդիրների, չի կարող Անկարային դասեր տալ ժողովրդավարության, օրենքի գերակայության և պետական կառավարման հարցերում։
Բահչելին նաև ընդգծել է, որ Թուրքիան թույլ չի տա կասկածի տակ դնել իր դատարանների որոշումները կամ միջամտել դատական գործընթացներին։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ 2025 թվականի զեկույցում քննադատվում են երկրում իրավունքի գերակայության, դատական համակարգի անկախության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...