Մարտիրոսյան․ Ամիրյան փողոցը նախկինում էլ են փորձել վերանվանել, բայց անունը հետ են բերել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու որոշմանը։
«Մամուլից տեղեկացա, որ Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի անվան։ Ասեմ, որ արդեն փորձ արվել է։ Դեռ Վանոյի քաղաքապետ լինելու օրերով կրկին վերանվանվեց՝ Վռամշապուհ արքայի։ Կարճ ժամանակ անց հետ բերեցին անունը։ Մարդիկ մեկ է՝ Ամիրյան էին ասում։ Չնայած, որ ոչ ոք չգիտի, թե Ամիրյանը ով է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին ընդունել է որոշում՝ Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անունով։ Քննարկման ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ չի կարծում, թե Արսեն Ամիրյանն այնպիսի արժանիքներ ունի, որ հրապարակին հարակից փողոցը կրի նրա անունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից մեկնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց կարգավիճակը
ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները հաճախ են հայտնվում վերահսկվող անձանց ռեգիստրում՝ նույնիսկ չիմանալով այդ մասին։ Այդ պատճառ...