Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ Արմեն Աշոտյանին որակել է որպես դասական ու ամենաուղիղ իմաստով քաղաքական բանտարկյալ։
«Հանրապետական կուսակցությունը 2018 թվականի մայիս ամսից դիրքավորվել է որպես ընդդիմություն։ Այս ժամանակահատվածում ՀՀԿ-ն նախ միայնակ, իսկ հետագայում ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ համատեղ բացահայտել է նիկոլական ռեժիմի վարած հակապետական քաղաքականության էությունը։ Չնայած գործադրվող անհավանական ճնշումներին՝ ՀՀԿ-ն մշտապես գտնվել է պայքարի առաջնագծում և հավատարիմ է մնացել ՀՀ Անկախության հռչակագրի սահմանած իդեալներին։ Ի պատասխան դրան՝ ՀՀԿ գործիչները պարբերաբար ենթարկվել ու շարունակում են ենթարկվել քաղաքական բռնաճնշումների։ Կուսակցության նկատմամբ կիրառվող այս բռնաճնշումներն ընթացիկ փուլում նույնպես շարունակվում են, ինչի վառ ապացույցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է, որի պատճառով նա այժմ գտնվում է կալանքի տակ։ Սակայն Արմենն ամուր է ու անսասան. նա նույնիսկ կալանավայրից պահպանում է հավատարմությունը ՀՀ անկախության իդեալներին և պայքարում է դրանց համար։ Արմենը առաջնորդվում է ոչ թե ժամի, այլ հենց ժամանակի հրամայականով։ Ինչպես նշում էր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է նաև վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառապես արժանավորի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...