Պուտինի վճռական արձագանքը Զելենսկու նամակին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային նամակը նախադրյալներ չի ստեղծում Ռուսաստանի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
«Զելենսկին ուղարկեց այդ թուղթը, նրանք անընդհատ ասում են այդ մասին։ Եվ ի՞նչ, երեք օր անց Ուկրաինայի Զինված ուժերը հարվածեցին ուսումնական հաստատությանը՝ Ստարոբելսկին, ինչպես հասկանալ դա: Ի՞նչպես հասկանալ դա»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինն ընդգծել է, որ Զելենսկու ուղերձը ոչ միայն չի նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, այլև ստեղծում է կոնֆլիկտային ներուժ: Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները, վկայում են անձնական հանդիպումներին և բանակցություններին Կիևի անպատրաստ լինելու մասին։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հրապարակել, որում Պուտինին առաջարկել է հանդիպում անցկացնել երրորդ երկրում և ավարտել հակամարտությունը։ ՌԴ նախագահը ՊՄՏՀ լիագումար նիստի ընթացքում արձագանքել է նամակին՝ նշելով, որ Ուկրաինայի առաջնորդի ուղերձը պարունակում է ակնհայտ «կոպտության տարրեր»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Զելենսկու՝ Ժնևում բանակցություններին Պուտինի հրավերը: Դիվանագետի կարծիքով ՝ քաղաքական գործիչը զբաղված է «մեգաֆոնային դիվանագիտությամբ»։