Աշխարհը թևակոխում է սակավության և ճգնաժամի դարաշրջան. Die Welt

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսային համավարակը արագացրել են աշխարհի անցումը ճգնաժամի և դեֆիցիտի դարաշրջանին։ Նման տեսակետ է արտահայտում Die Welt պարբերականն իր հոդվածում։ Ըստ նյութի հեղինակների՝ համաշխարհային անկումը կապված է նաև բնակչության ծերացման և ապագլոբալացման հետ, գրում է Life. ru-ն:
 

Նշվում է, որ գներն ամբողջ աշխարհում աճում են, շատ բիզնեսներ կանգ են առնում, իսկ սովը սպառնում է համաշխարհային Հարավին։ Հոդվածում ասվում է, որ էժան արտադրության դարաշրջանն ավարտվել է։ Դա պայմանավորված է նրանով, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Չինաստանը ուժեղ ինտեգրվել է համաշխարհային տնտեսությանը, և երկաթե վարագույրն ընկնում է: Այժմ նկատվում է հակառակ գործընթացը:
 

Տնտեսագետ Թիս Պետերսենի կարծիքով՝ Եվրոպայում բնակչության ծերացումն արդեն նկատելի է, և այդ միտումը կշարունակվի։ Մյուս խնդիրը ռեսուրսների պակասն է, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի պատճառով սկսված ապագլոբալացման գործընթացը։
 

Հումքի աճող սակավությանը գումարվում են բազմաթիվ երկրների կողմից իրականացվող կլիմայական քաղաքականությունները, որոնք ապահովում են արտանետումներ պարունակող ապրանքների ավելի բարձր գներ։ Ավելի թանկ է նաև տրանսպորտը։ Այսօրվա բիզնես մոդելներից շատերը կորցնում են իրենց արժեքը:

Քաղաքականություն