Ռուսատյացություն սերմանելու համար փող չեն խնայում․ Պուտին
Արևմուտքն Ուկրաինան լցնում է զենքով ու ռազմական խորհրդականներով, ագրեսիա և ռուսատյացություն սերմանելու համար փող չի խնայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արևմուտքը ոչ միայն ձգտում էր իրականացնել հակառուսական սցենարը, այլև ուկրաինական տարածքի ակտիվ ռազմականացում էր իրականացնում։ Բառացիորեն լցնում էր Ուկրաինան զենքով ու ռազմական խորհրդականներով։ Հիմա էլ է շարունակում անել դա։ Արևելքում Ռուսաստանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի պլացդարմ ստեղծելու, ագրեսիա, ատելություն և ռուսատյացություն սերմանելու համար գումար չեն խնայել և չեն խնայում»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Արևմուտքն անշնորհք կերպով ստիպողաբար տարածում է իր էթիկան և մշակույթը` օգտագործելով բոլոր միջոցները։ Իսկ եթե որևէ «ապստամբի» «սանձել» չի հաջողվում, նրան փորձում են մեկուսացնել, չեղարկել, «գործի են դնում ամեն ինչ, անգամ սպորտը, օլիմպիական շարժումը, մշակույթի, արվեստի գլուխգործոցների արգելքները միայն այն պատճառով, որ դրանց հեղինակները «սխալ» ծագում ունեն»։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խա...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ...
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը թողնում է պաշտոնը
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համա...