Շոտլանդացի երկրպագուները գումար են նվիրաբերել Հայաստանի աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին
Շոտլանդիա -Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։
Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։
«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:
Երկրպագուական այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ՝ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։
Արդյունքում, կենտրոնին է փոխանցվել շուրջ 4 հազար ֆունտ սթերլինգ գումար:
Նմանատիպ հոդվածներ
Ռալֆ Յիրիկյանը լքում է ընկերությունը
Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկ...
ԱԱԾ-ն ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել. բացահայտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քն...
Հայ երիտասարդի հետ վեճի մեջ են մտել. նոր մանրամասներ` բերման ենթարկված ռուսների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի քաղաքացի Տանյա Շուկինան թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանի Ոստիկանությունը ՌԴ...
Սահմանային իրավիճակի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հավաստի չէ
Մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ կապ ունեն ընդդիմո...