Քաղաքականություն

Իսրայելը Սիրիայի նախագահին սպառնացել է ռմբակոծել նրա պալատները

Իսրայելը Սիրիայի նախագահին սպառնացել է ռմբակոծել նրա պալատները
Իսրայելը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սպառնացել է ռմբակոծել նրա պալատները, եթե նա չդադարեցնի կամ չնվազեցնի երկրի տարածքում ռազմական համագործակցությունն Իրանի հետ: Այս մասին գրում է The Jerusalem…

Իսրայելը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սպառնացել է ռմբակոծել նրա պալատները, եթե նա չդադարեցնի կամ չնվազեցնի երկրի տարածքում ռազմական համագործակցությունն Իրանի հետ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ արաբական Elaph լրատվական կայքին հղումով:

Ըստ իսրայելական բարձրաստիճան զինվորական աղբյուրի՝ Թել Ավիվը նախազգուշացրել է Ասադին, որ իր երկրում Իրանի գործողությունների հետագա կոծկումը և զենքի փոխանցումը Թեհրան կարող են հանգեցնել Սիրիայի նախագահի համար իր պալատներից մեկի կորստի:

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Աղբյուրը նկատում է, որ ենթադրյալ սպառնալիքի մասին հայտնի է դարձել օրեր այն բանից հետո, երբ Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի միջազգային օդանավակայանը՝ թիրախավորելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Սիրիա ուղարկված քաղաքացիական ինքնաթիռներով իրանական առաջադեմ զինատեսակների բեռները:

Նմանատիպ հոդվածներ

«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250