Բանակցությունների բովանդակությունը միանշանակ որոշում է Ալիևը. Ադրբեջանի ԱԽ քարտուղար
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ: Փոխանցում է Tert-ը:
«Փաստն այն է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։ Նախագահի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտություններ։ Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները՝ տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներ են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։
Ադրբեջանի ԱԽՔ-ի խոսքով՝ այժմ նախնական նպատակը «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը:
«Հաջորդ փուլը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը... Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի «Արևելյան Զանգեզուրն» ու Նախիջևանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից և այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով «Զանգեզուրի միջանցքում» Հայաստանի «մանևրները»։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը։
Ուսուբովի խոսքով, չպետք է մոռանալ, որ անցյալ տարվա ընտրություններում հայ ժողովուրդը «վստահել է» իշխող կուսակցությանը, որը հայտարարել է, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ, այլ ոչ թե ընդդիմությանը, որը ներկայացնում է «պատերազմի կուսակցությունը՝ ռազմական խունտան»։
«Ժողովուրդը Փաշինյանին «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել», այսինքն՝ «հայ ժողովուրդը հոգնել է թշնամությունից և կայունություն է ուզում»»,- ասել է ադրբեջանցին:
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը թողնում է պաշտոնը
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համա...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խա...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին...