
Լաչինը պահելու տարբերակներից ամենաարդյունավետը քաղաքի արագ բնակեցումն է. Հոխիկյան

Լաչինը պահելու տարբերակներից ամենաարդյունավետը քաղաքի արագ բնակեցումն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող, Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։
«Ինձ հաճախ մարդիկ հարցնում են, թե Բերձորը ո՞ր քաղաքն է, որի մասին այդքան խոսում եմ։ Սիրելի հայրենակիցներ, Բերձորը ձեր իմացած Լաչինն է։ Եթե մենք հիմա չպայքարենք, ապա հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Լաչինը կհանձնի Ադրբեջանին։
Լաչինը պահելու տարբերակներից ամենաարդյունավետը քաղաքի արագ բնակեցումն է։ Դա նաև ռուս խաղաղապահներին առիթ կտա՝ դուրս չգալ այդ վայրից»,-գրել է նա