Խոր ցավով տեղեկացա Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ, որում նշված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին: Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:
Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար:
Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ֆինլանդիայի նախագահի հետ ճեպազրույցում ասել է, որ Կիևը ստիպված կլինի զիջել տա...
Ադրբեջանի ընդդիմադիրները նույն անկողնում․ հատուկ ծառայությունները տեսանյութ են հրապարակել․ Ադրբեջան պոստֆակտում
Այն ամենն ինչը պետք է իմանալ Ադրբեջանի «ընդդիմության» մասին։ Այս մասին գրում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամ ալիքը։ Նշվո...