
Առնվազն 50 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով

Առնվազն 50 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյի հյուսիսում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է AIB-ը՝ վկայակոչելով կառավարության խոսնակ Լիոնել Բիլգոյին։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Բուրկինա Ֆասոյի կառավարության խոսնակ Լիոնել Բիլգոն երկուշաբթի օրը հայտնել է նախնական թվերը, ըստ որոնց՝ շաբաթ լույս կիրակի գիշերը Սեյտենգա գյուղում ահաբեկիչների ձեռքով 50 մարդ է զոհվել», - հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ անցյալ շաբաթ հաղորդվել է, որ առնվազն 10 ժանդարմ է սպանվել Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող Սեյտենգա դեպարտամենտում զինյալների հարձակման հետևանքով։