Հայիթիում հանցագործները առևանգել են 2 ավտոբուս՝ պատանդել 38 մարդու
Հայիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են 2 ավտոբուս՝ պատանդելով դրանցում գտնվող 38 մարդկանց: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով երկրի վարորդների ասոցիացիայի ղեկավարին:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից դուրս գալիս: Գործակալությունը նշում է, որ Հայիթիի իշխանություններն անցած տարվանից կորցրել են վերահսկողությունը երկրի հարավի հետ մայրաքաղաքը կապող միակ ճանապարհի նկատմամբ: Մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է զինված ավազակախմբերի վերահսկողության տակ: Յուրաքանչյուր ավտոբուսում եղել է 19 մարդ՝ 18 ուղևոր և վարորդը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ 2021 թվականին Հայիթիում առևանգվել է ավելի քան 1000 մարդ, իսկ 2022-ի 4 ամիսներին՝ ավելի քան 200: Վերջին առևանգումները տեղի են ունեցել մայրաքաղաքի ծայրամասային շրջանները վերահսկող ավազակախմբերի միջև ընդհարումների ֆոնին, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ լքել են իրենց տները: Անցած շաբաթվանից, երբ դրանք սրվել են, պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է Կարապի լճում
Հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուա...
Իսրայելի հարվածից հետո Դամասկոսի օդանավակայանի թռիչքուղին շարքից հանվել է
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղին և լուսավորման համակարգը շարքից դուրս են եկել իսրայելա...
Տաշիրում հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել
Հունիսի 10-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Տաշիր քաղաքում հավկիթի մեծությամբ կարկուտը մեծ վնասներ է պատ...
Դանակահարություն Տավուշում. 4 համագյուղացիների միջեւ ծեծկռտուք է եղել
Հունիսի 3-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վեր...