
Հայաստանը ռուսաստանցիների երկրորդ նախընտրելի ուղղությունն է

Հայաստանը ժողովրդականությամբ երկրորդ ուղղությունն է, ուր մտադիր են մեկնել ռուս զբոսաշրջիկները հունիսյան հանգստյան օրերին։ Այս մասին «РИА новости» -ին հայտնել են Aviasales-ի տոմսերի որոնման և գնման ծառայության մամուլի ծառայությունից։ Ծառայությունում նշել են, որ առաջիկա հանգստյան օրերին Հայաստան կժամանեն ճանապարհորդների 2,6 %-ը, որոնք միջինը 180 հազար դրամի են վճարել երկկողմանի ավիատոմսերի համար: Թոփում ավանդաբար հայտնվել է Թուրքիան, որին բաժին է ընկել բոլոր գնումների չորս տոկոսը՝ 285 հազար դրամ միջին արժողությամբ։ Ղազախստանին բաժին է ընկնում 200 հազար դրամ միջին արժողությամբ բոլոր տոմսերի 1,2 տոկոսը: «Այս տարի ռուս զբոսաշրջիկներն ավելի ու ավելի հաճախ են ուշադրություն դարձնում մերձավոր արտերկրի երկրներին, որտեղ նախկինում թռչում էին առավելապես ոչ ավանդական նպատակներով։ Այսպես, Ռուսաստանից օգտվողները փնտրում են, թե ինչ տեսնել և ուր գնալ Ղազախստանում և Հայաստանում գրեթե նույնքան հաճախ, որքան Թուրքիայում», – նշել են ծառայությունում։