«Կարծում եմ՝ Նիկոլին պարտադրել են». Սեյրան Օհանյան
«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագել են այս իշխանությունները, ունեն իրենց առանձնահատկություններն ու նրբությունները՝ և՛ Հայաստանի ինքնիշխանության, և՛ Արցախի անվտանգության վերաբերյալ: Կարծում եմ, որ փաստաթղթերի ստորագրման ժամանակ Նիկոլին պարտադրել են, որովհետև ինքը չէր կարող հասկանալ այդ նրբությունները, հակառակ դեպքում՝ չէր պարտավորվի Արցախի ժողովրդի կողմից նման փաստաթուղթ ստորագրել»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով շրջանառվող լուրերը, ըստ որի՝ հուլիսի սկզբին իշխանությունը պատրաստվում է հանձնել Բերձորը և հարակից գյուղերը, ասաց ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի Բերձորի վերաբնակեցումը, սակայն չգիտեմ՝ իշխանությունն ունի՞ նման ծրագիր»,- նշեց նա: |
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Ադրբեջանի ընդդիմադիրները նույն անկողնում․ հատուկ ծառայությունները տեսանյութ են հրապարակել․ Ադրբեջան պոստֆակտում
Այն ամենն ինչը պետք է իմանալ Ադրբեջանի «ընդդիմության» մասին։ Այս մասին գրում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամ ալիքը։ Նշվո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...