ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել Գառնիկ Մելքումյանին. ՆԱՈւՄ
Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
«Գառնիկ Մելքումյանն արցախյան 44–օրյա պատերազմի մեկնարկին` հենց սեպտեմբերի 27–ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով։ Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է»,– ասված է միության հաղորդագրության մեջ։
ՆԱՈւՄ–ն իրավապահներին կոչ է անում զերծ մնալ քաղաքացիների բողոքի ձայնը լռեցնելու միտումով ձեռնարկվող ճնշումներ իրականացնելուց։
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ ԱԱԾ-ն մտել էր նրա գրասենյակ և բերման ենթարկել նրան։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Ադրբեջանի ընդդիմադիրները նույն անկողնում․ հատուկ ծառայությունները տեսանյութ են հրապարակել․ Ադրբեջան պոստֆակտում
Այն ամենն ինչը պետք է իմանալ Ադրբեջանի «ընդդիմության» մասին։ Այս մասին գրում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամ ալիքը։ Նշվո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...