Շուշանիկ Ներսիսյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
«Հրապարաակ» թերթը գրում է. «Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց շուրջ 4 տարի եւ համակարգ ոտք դնելու օրվանից լրատվականների սկանդալային լուրերի թոփ տասնյակում էր՝ սկսած հովանավորչությունից, վերջացրած օլիգարխիայի հետ մտերմությամբ եւ շահերի սպասարկմամբ։
Ռուստամ Բադասյանի եւ Ներսիսյանի հակասություններն էլ ծագեցին ՊԵԿ նախագահի պաշտոնում Բադասյանի հայտնվելու պահից։ Լուրեր կային, որ Բադասյանը քրգործ հարուցելու համար նյութեր է հավաքում նրա դեմ, եւ վաղուց պաշտոնանկ արած կլինեին, եթե չլիներ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը։ Իսկ երբ մաքսայինի 54 աշխատակիցներ նամակ բերեցին մեր խմբագրություն, որտեղ Բադասյանին մեղադրում էին իրենց զրպարտելու համար, պարզ դարձավ, որ ՊԵԿ նախագահն ու տեղակալը մտել են հրապարակային պայքարի փուլ։
Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի ցանկացել Բադասյանին ազատել, բայց Ներսիսյանին էլ չի ուզում նեղացնել, եւ շուտով նա պաշտոնի կնշանակվի։ Երեկ կապվեցինք Ներսիսյանի հետ, ասաց, որ զբաղված է՝ խոսել չի կարող։ Հետաքրքրվեցինք՝ Ձեր ցանկությա՞մբ եք լքում պաշտոնը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել»։ Իր եւ Բադասյանի հակամարտության մասին էլ ասաց․ «Ես պարոն Բադասյանին շատ հարգում եմ եւ նման խոսակցությունները հորինված եմ համարում»։
Հիշեցնենք, որ Ներսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ 2020 թ․ ապրիլին տեղի ունեցած ծխախոտային սկանդալի մեջ․ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել էին 2 հազար 700 տուփ մաքսանենգ ծխախոտ, որի վրա հայկական ակցիզ էր եղել: Այն Կրասնոդարից, Դուշանբե կանգառով, ուղեւորվում էր Աֆղանստան, իսկ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըն...
Սանավիացիայի ուղղաթիռները Սյունիքից 2 երեխայի են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. մեկի վիճակը ծանր է
Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ա...
Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես հայտնի է, գրություն էին հղել նախօրեին Հայաստանո...