Սանավիացիայի ուղղաթիռները Սյունիքից 2 երեխայի են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. մեկի վիճակը ծանր է
Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այդ մասին ասված է ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:
«Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, որը գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:
Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքով տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըն...
Շուշանիկ Ներսիսյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
«Հրապարաակ» թերթը գրում է. «Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի...
Որ օրերին կանձրևի. եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`Հունիսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի...