Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես հայտնի է, գրություն էին հղել նախօրեին Հայաստանում ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին։
Նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների եւ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։
Երեկ ողջ օրը իշխանական շրջանակները եւ լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե Վոլոդինը մերժել է ընդդիմադիրներին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իրենք Վոլոդինին ուղղված նամակում ընդամենը «պատրաստակամություն են հայտնել» հանդիպման վերաբերյալ եւ որեւէ պատասխան չեն ստացել, որովհետեւ, պատգամավորի տեղեկություններով, Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Շուշանիկ Ներսիսյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
«Հրապարաակ» թերթը գրում է. «Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի...
Սանավիացիայի ուղղաթիռները Սյունիքից 2 երեխայի են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. մեկի վիճակը ծանր է
Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ա...
Որ օրերին կանձրևի. եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`Հունիսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի...