Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:
Պարզվում է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը եւ նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը եւ հետիոտնի երթեւեկության անվտանգությունը։
Մյուս կողմից՝ քաղաքացիները բողոքում են եւ ահազանգում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի եւ ընկալելի չէ ճանապարհային երթեւեկության մասնակիցների կողմից, այդ իսկ պատճառով առաջարկվում է դեղին գույնի գետնանշում կիրառել, որը հնարավորություն կընձեռի այն տեսանելի եւ ընկալելի դարձնել ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Նոր աղմկահարույց ձերբակալություններ՝ ՊՆ-ում. ինչ է սպասվում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովը դեռ աշխատանքները չսկսած՝ չար լեզուներն ասում են, որ արդեն իսկ մեղավորներ է...
Շուշանիկ Ներսիսյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
«Հրապարաակ» թերթը գրում է. «Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի...
Սանավիացիայի ուղղաթիռները Սյունիքից 2 երեխայի են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. մեկի վիճակը ծանր է
Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ա...