«Մենք շատ ինտենսիվ քննարկում ենք այդ հարցը Ռուսաստանի հետ». Փաշինյանը` Լավրովին
Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և բազմազան, դրանք երկկողմ հարաբերությունների հարցեր են և տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրակարգի հիմնական հարցը վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Մենք շատ ինտենսիվ քննարկում ենք այդ հարցը Ռուսաստանի հետ և այլ հարցեր, օրինակ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հասնել կոնկրետ պայմանավորվածությունների և վերջնականապես լուծել այս ռազմավարական կարևոր խնդիրը ողջ տարածաշրջանի համար՝ հանուն կայունության և խաղաղության», - ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ օրերս կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը։
«Արդեն նախատեսվում է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Այս համատեքստում մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս գործընթացը բնականոն կզարգանա և արդյունավետ կլինի», - ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է Ադրբեջանից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի կարևորությունը, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
«Այս հարցում նույնպես մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս հումանիտար հարցը ամբողջությամբ կլուծվի», - ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արար...