Արարատ Միրզոյանը` ընդդիմադիրների ցույցերի մասին
Կարող եմ միանշանակ պնդել՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Որքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավքները աջակցություն ունեն քաղաքացիների կողմից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն», - նշել է Միրզոյանը։
Նախարարը, շարունակելով խոսել ընդդիմադիրների մասին նաև ասաց, որ իր կարծիքով իրականացվող գործընթացներում ողջախոհության հետ կապված հարցեր կան:
«Այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և սուր քննադատության ենթարկել իշխանություններին, որից իրենք չեն օգտվում», - ասաց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն: Գերատեսչու...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին...
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը թողնում է պաշտոնը
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համա...