300.000 դրամ կաշառք․ մեղադրանք է առաջադրվել Արմեն Սիմոնյանին

Արմեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժնի գլխավոր մասնագետ Կարապետ Սիմոնյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Արուսյակ Բաղրամյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինիցս անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, փոխանցում է Armlur.am-ը։ 

 

Նշվում է, որ Կարապետ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժնի պետ Արմեն Սիմոնյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Արուսյակ Բաղրամյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինիցս անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք:

 

Արուսյակ Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պաշտոնատար անձանց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետ Արմեն Սիմոնյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Կարապետ Սիմոնյանին տվել է խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Գործը դատարանում է: