Սիփանը Համբուրգից հետ է եկել Իջևան, հետո նորից վերադարձել Գերմանիա․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով անցած տարվանից Ուկրաինա էր տեղափոխվել և բիզնես գործունեությամբ էր զբաղված, ապա պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել էր Գերմանիա, քանի որ մեծ վնասներ էր կրել, տեղեկացանք, որ մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա, մեր տեղեկություններով, մոտ տասն օր առաջ կարճ ժամանակով եկել էր Հայաստան, մեկնել Իջևան, մնացել հայրական տանը, ապա կրկին մեկնել Համբուրգ: Իջևանից մեր աղբյուրն ասում է, որ նա Համբուրգում զբաղվում է ծաղկի բիզնեսով: Նրա հետ Համբուրգ է մեկնել նաև համադասարանցիներից մի քանիսը»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...