Ավտովթար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մանվել Մ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմեր...
Խոշոր ավտովթար․ 34-ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է քարերին և կողաշրջվել, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ա...
Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա
Հունիսի 4-ին, ժամը 21։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան...
«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi-ով բախվել են բետոնե սյանը, հայտնվել սեփական տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանում
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport...