Ռուսական լրատվականը ամբողջապես չի ներկայացրել Արտակ Բեգլարյանի խոսքը և թյուրըմբռնում առաջացրել
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և անդրադարձել իր վերջին հարցազրույցին․ «Պարզաբանում՝ Ռիայի հետ իմ հարցազրույցի վերաբերյալ...
Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված.
«Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»:
Ահա նյութի հղումը՝ https://ria.ru/20220603/priznanie-1792775242.html...
Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ներկայացրել էինք «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակած հոդվածը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...