«Պարեկը Հյուսիս-հարավում ընենց բռնեց գողին, որ նա չհասցրեց, արևելք-արևմուտք թռնել»․ տուժած քաղաքացի
ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հերթական հանցագործությունն են բացահայտել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 26-ին կեսգիշերին մոտ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Շ-ից, ով հայտնել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղում նստել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենայի խափանման պատրվակով խնդրել է իրեն այն հրել, որի ժամանակ վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն չի հաջողվել երիտասարդ տղայի շնորհիվ։
Այդ օրը, ժամը 00։30-ի սահմաններում, Ն․Մուրադյանը տուն գնալիս նկատել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի հետևից քաղաքացին վազում է։ Ն․ Մուրադյանը ճիշտ կողմնորոշվելով, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, հետապնդում է Nissan-ին ու կարողանում է վարորդին բռնել, ապա նրան բերման է ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ 22-ամյա Կարեն Ա․-ն է, ով խոստովանում է, որ փորձել է գողանալ իր ավտոմեքենայում գտնվող Արման Շ-ի պայուսակը, սակայն Ն․ Մուրադյանի հետապնդման շնորհիվ, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Մուրադյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտում որպես պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է և 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց։...
Թոշակառուները հավասարապես կկարողանա՞ն օգտվել հնարավորությունից․ առայժմ միայն 3 բանկ է միացել ծրագրին
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թոշակառուները բանկային քարտով առևտուր անելու դեպքում հաջորդ ամսվա կենսաթոշակի...
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը հաստատում են ԿԳՄՍ նախարարությունից։Ռաֆայել Արտյոմի Քոթա...
Բա աշակերտները չճանաչե՞ն Ադրբեջանի դրոշը․ դպրոցի տնօրենը և ուսուցչուհին՝ դասարանում Ադրբեջանի դրոշի ներկայացման մասին․ Tert
Աշխարհագրության դասի ժամանակ եղել է Ադրբեջանի դրոշը՝ վրան խաչ քաշած, աշակերտների սեղաններին միայն Ադրբեջանի դրոշը...